Մեմֆիս Դեպայ․ «Ինձ լավ ընդունեցին, շատ հաճելի էր»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Մեմֆիս Դեպայը խոսել է Անտուան ​​Գրիզմանի հետ մադրիդյան ակումբ տեղափոխվելուց առաջ զրույցի մասին։

«Գրիզմանն ինձ շատ լավ բաներ ասաց ակումբի մասին: Սա անակնկալ չէր: Երբ հասա, տեսա այն ամենը, ինչ սպասում էի։ Ինձ լավ ընդունեցին, շատ հաճելի էր։

Ամեն ինչ շատ հարմար է, մարզադաշտը հիանալի է, ես շատ կուզենայի մասնակցել հանդիպմանը՝ երկրպագուներին ճանաչելու համար»,- Դեպայի խոսքերն է մեջբերում Marca-ն։