Զինեդին Զիդանը ցանկանում է գլխավորել իտալական ակումբը

Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը ցանկանում է գլխավորել «Յուվենտուսը», հանուն այս պաշտոնի նա հրաժարվել է Պորտուգալիայի, Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականներից, հայտնում է L’Equipe-ը։

Աղբյուրի համաձայն, ֆրանսիացի մասնագետը միայն «Յուվենտուսում» է պատրաստվում աշխատել: Հաղորդվում էր, որ իտալական ակումբը Զիդանին դիտարկում է որպես Մասիմիլիանո Ալեգրիին փոխարինող։

Նշենք, որ Զիդանը «Յուվենտուսում» հանդես է եկել 1996-2001 թվականներին։ Նա թիմի հետ երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, նվաճել երկրի գավաթը և սուպերգավաթը, դարձել միջմայրցամաքային գավաթի և Ինտերտոտոյի գավաթի հաղթող։