Դանի Ալվեսին ահռելի ժամկետով ազատազրկում է սպառնում

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսին սպառնում է 4-12 տարվա ազատազրկում, հայտնում է Marca-ն:

39-ամյա ֆուտբոլիստը կասկածվում է դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Ըստ Իսպանիայի նոր օրենսդրության՝ այդ հոդվածը սահմանում է 4-12 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը Բարսելոնայի դատարանի որոշմամբ կալանավորվել էր հունվարի 20-ին ու զրկված է գրավով միջնորդություն ներկայացնելու իրավունքից:

Ավելի վաղ կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպանը հաստատել էր, որ այդ օրը եղել է տվյալ գիշերային ակումբում, սակայն չէր ընդունել առաջադրված մեղադրանքը: