Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի Նաչո Ֆերնանդեսին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ, հայտնում է Sports.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ «արքայական ակումբի» նոր համաձայնագիրը 33-ամյա պաշտպանի հետ հաշվարկվելու է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Հիշեցնենք, որ Ֆերնանդեսի գործող պայմանագիրն ավարտվում է ամռանը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Նաչոն պատրաստվում է հեռանալ «Ռեալից», քանի որ ցանկանում է ավելի շատ խաղային պրակտիկա ստանալ։ Սակայն, ըստ աղբյուրի, նոր պայմանագիր արդեն համաձայնեցված է։