Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է դատի տալ «Յուվենտուսին»

«Յուվենտուսի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է դատի տալ թուրինյան ակումբին՝ գրեթե 20 միլիոն եվրո չվճարելու համար, հայտնում է Calcio Finanza-ն։

Ֆուտբոլիստը գաղտնի պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ, որը 2022 թվականի մարտի 23-ին խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել է Թուրինի փաստաբան Ֆեդերիկո Ռեստանոյի գրասենյակում։

Թուրինցին պետք է պորտուգալացուն վճարեր 19,5 միլիոն եվրո մինչև 2021 թվականի հունիսի վերջը, նույնիսկ եթե ֆուտբոլիստը հեռանա ակումբից, բայց դա չարեց գումարի լվացման սկանդալի պատճառով։

Հիշեցնենք, որ 2018 թվականի ամռանը Ռոնալդուն երեք տարվա պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ՝ մեկ մրցաշրջանում 31 միլիոն եվրո աշխատավարձով։ 2021 թվականի օգոստոսին պորտուգալացին հեռացավ թուրինյան ակումբից։