Պատրիս Էվրան գիտի «Լիվերպուլի» անհաջող ելույթների պատճառը

Ֆրանսիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար պաշտպան Պատրիս Էվրան կարծում է, որ Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» ձախողման պատճառը սենեգալցի վինգեր Սադիո Մանեի հեռանալն է:

«Մարդիկ չեն ցանկանում խոստովանել, որ Մանեի հեռանալը մեծ վնաս է հասցրել «Լիվերպուլին» այս մրցաշրջանում:

Հասկանում եմ, որ խնդիրը մեկ ֆուտբոլիստի հեռանալու մեջ չէ, սակայն նա թիմի կարևորագույն ֆուտբոլիստներից մեկն էր»,- ֆրանսիացու խոսքը մեջբերում է բրիտանական մամուլը:

Հիշեցնենք, որ 30-ամյա Մանեն անգլիական ակումբում ելույթ է ունեցել 2016-2022-ին, մասնակցել  269 հանդիպման՝ դառնալով 120 գոլի ու 48 գոլային փոխանցման հեղինակ: