Ռուդ Գուլիտ. «Կարծում եմ, որ Իսպանիայի առաջնությունում նա կրկին կնմանվեր ինքն իրեն»

Lոնդոնի «Չելսիի» և Նիդերլանդների ազգային հավաքականի լեգենդար կիսապաշտպան Ռուդ Գուլիտը կարծում է, որ անգլիական ակումբի կիսապաշտպան Հակիմ Զիեշը հիանալի ելույթ կունենար կատալոնական «Բարսելոնայում»:

«Կարծում եմ, որ Իսպանիայի առաջնությունում նա կրկին կնմանվեր ինքն իրեն: Անգլիայում Զիեշը երբեք չի հասել այն մակարդակին, որն ունեցել է «Այաքսում»:

Ես կցանկանայի տեսնել, թե նա ինչպես է խաղում Իսպանիայում: Կարծում եմ, որ Զիեշը հիանալի ելույթ կունենար «Բարսելոնայում» և մեծ հաջողությունների կհասներ»,- Գուլիտի խոսքը մեջբերում է Ziggo Sport Totaal-ը:

Հիշեցնենք, որ Զիեշը 2020 թվականին է Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել «Չելսի»: Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա մարոկկացին մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 9 խաղի, կատարել 1 արդյունավետ փոխանցում: