Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակիցը կարող է տեղափոխվել «Ինտեր»

Միլանի «Ինտերը» բանակցություններ է վարում «Ռոմայի» անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգի հետ, հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Շիրան:

«Ներաձուրիները» ցանկանում են Սմոլինգի տրանսֆերը իրագործել ամռանը, երբ նա կդառնա ազատ գործակալ:

Իտալական ակումբը Սմոլինգին առաջարկել է երկու տարվա պայմանագիր՝ 7 միլիոն եվրո աշխատավարձով:

Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը»:

Ընթացիկ մրցաշրջանում Սմոլինգը մասնակցել է 24 հանդիպման, խփել 3 գոլ: