Հասան Սալիհամիջիչը խոսել է «Բավարիայի» տրանսֆերային ծրագրերի մասին

Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը հայտնել է, որ գերմանական ակումբը չի ծրագրում համալրումներ ունենալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Մեր գործունեությունը տրանսֆերային շուկայում ավարտված է»,- Սալիհամիջիչի խոսքը մեջբերում է գերմանական Sport1-ը:

«Բավարիան» ձմռանը պայմանագիր էր կնքել երկու ֆուտբոլիստի հետ:

Մյունխենյան ակումբի առաջին թիմի կազմը համալրել էին հոլադացի պաշտպան Դեյլի Բլինդն ու շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերը:

Գերմանիայի ընթացիկ առաջնության 16 տուրերից հետո «Բավարիան» վաստակել է 35 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: