Չավին՝ Դանի Ալվեսի ազատազրկման մասին. Ես զարմացած էի ու շոկի ենթարկվեցի, երբ իմացա այդ մասին»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին  խոսել է թիմի նախկին պաշտպան Դանի Ալվեսի ազատազրկման մասին: Բրազիլացուն մեղադրում են սեռական բնություն կատարելու մեջ:

«Դժվար է մեկնաբանել Դանի Ալվեսի շուրջ ստեղծված իրավիճակը: Ես զարմացած էի ու շոկի ենթարկվեցի, երբ իմացա: Ճանաչելով Դանիին՝ շոկը հենց այն է, ինչի մեջ կընկնեք նման բան լսելիս:

Դրանով զբաղվում է դատարանը, և հենց դատարանը պետք է որոշում կայացնի: Մեզանից ոչինչ կախված չէ»,- Չավիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն: