Կառլո Անչելոտտի. «Բոլոր այն ֆուտբոլիստները, որոնք գրել են ակումբի պատմությունը, խաղալու են իմ գլխավորությամբ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին անդրադարձել է թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի՝ թիմից հեռանալու մասին լուրերին:

«Այս թիմն անձեռնմխելի է: Խոսքը ոչ միայն վետերանների մասին է, այլ նաև այն ֆուտբոլիստների, որոնք խաղադաշտում ներդնում են  առավելագույնը:

Բոլոր այն ֆուտբոլիստները, որոնք գրել են ակումբի պատմությունը, խաղալու են իմ գլխավորությամբ: Կամավինգան անձեռնմխելի է, ինչպես Մոդրիչն ու Կրոսը»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հավելենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ Կամավինգան կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալում»: