Հարի Քեյնը ցանկանում է տեղափոխվել մանչեսթրյան գրանդ

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ամռանը ձեռք բերել «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին: Սակայն եթե նրա տրանսֆերը ձախողվի, ակումբը կփորձի ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիխենին։

Վիկտոր Օսիհենն ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: 

Իսկ արդեն ինչ վերաբերվում է Հարի Քեյնին, ապա ֆուտբոլիստը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը «Թոթենհեմի» հետ և պատրաստ է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»։