Դանի Ալվեսը կալանավորվել է

Իսպանիայի դատարանը համաձայնել է կալանավորել «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսին առանց գրավի հնարավորության, հայտնում է El diario de Sevilla-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մեքսիկական «Պումաս» ակումբի պաշտպանը մեղադրվում է դեկտեմբերի 30-ին գիշերային ակումբներից մեկում կանանցից մեկի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար։

Նշենք, որ ֆուտբոլիստը հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները։ Նա գիշերային ակումբում եղել է կնոջ և ընկերների հետ, որոնք ևս պնդում են, որ Ալվեսը շատ կարճ ժամանակ է անցկացրել ակումբում։