«Ինտերը» ցանկանում է գնել «Ռոմայի» պաշտպանին

«Ռոմայի» պաշտպան Քրիս Սմոլինգին «Ինտերը» պայմանագիր է առաջարկել, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան:

Նրա խոսքով, «ներաձուրիները» ցանկանում են պայմանագիր կնքել 33-ամյա անգլիացու հետ մինչև 2025 թվականի ամառ՝ տարեկան 3,5 միլիոն եվրո աշխատավարձով, տրանսֆերը նախատեսվում է իրականացնել ամռանը, երբ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվի:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 8 միլիոն եվրո։