Ֆեդերիկո Վալվերդեն հայտնվել է լոնդոնյան գրանդի դիտակետում

Լոնդոնի «Չելսին» ու ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն դեռևս չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման հարցում:

31-ամյա ֆուտբոլիստի համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի ամռանը:

Հաղորդվում է, որ եթե կողմերը համաձայնության չգան, ապա, «արիստոկրատները» կփորձեն ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին:

Այնուամենայնիվ, գործարքի կայացումը քիչ հավանական է, քանի որ ոչ Վալվերդեն ոչ էլ մադրիդյան ակումբը շահագրգռված չեն դրա կայացմամբ: