Հրապարակվել է Գերմանիայի հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան ճանաչվել է Գերմանիայի հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Բունդեսթիմի մամուլի ծառայությունը:

19-ամյա ֆուտբոլիստը քվեարկությամբ ստացել է ձայների 66,3 տոկոսը: Երկրորդ տեղում է Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը (8%), երրորդում՝ «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը (6,1%):

2022 թվականին Մուսիալան Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցել էր 11 հանդիպման, դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ։

Կիսապաշտպանը մասնակցել էր Կատարում կայացած աշխարհի առաջնությանը, որում Գերմանիայի հավաքականը դուրս չէր եկել խմբից: