Ռոբերտո Ֆիրմինո. «Երջանիկ եմ այստեղ և մտադիր եմ օգնել «Լիվերպուլին»»

Անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն հայտարարել է, որ ցանկանում է շարունակել ելույթներն ակումբի կազմում:

«Այստեղ հիանալի է ֆուտբոլ խաղալը, լավ ֆուտբոլիստներ կան: Երջանիկ եմ այստեղ և մտադիր եմ օգնել «Լիվերպուլին»»,-Ֆիրմինոյի խոսքը մեջբերում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի թիմերը, սակայն Ֆիրմինոն ծրագրում է երկարաձգել պայմանագիրը «Լիվերպուլի» հետ:

Ֆուտբոլիստը «Լիվերպուլում» ելույթ է ունենում 2015 թվականից: