Մեքսիկական «Պումասը» խզել է պայմանագիրը Դանի Ալվեսի հետ

Մեքսիկական «Պումասը» խզել է պայմանագիրը բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսի հետ, հայտնել է ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Լեոպոլդո Սիլվան:

«Դատական գործընթացի և Իսպանիայում կալանավորվելու պատճառով մենք որոշել ենք խզել Դանի Ալվեսի աշխատանքային պայմանագիրը:

Մեր ֆուտբոլային ակումբը մի կազմակերպություն է, որը հարգանք և արդար վարքագիծ է քարոզում մեր ֆուտբոլիստներին ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, քանի որ նրանք օրինակ են հասարակության համար Մեքսիկայում և աշխարհի այլ երկրներում:

Մենք չենք կարող թույլ տալ, որ մի մարդու վարքը վնաս հասցնի մեր փիլիսոփայությանը, որը միշտ օրինակելի է եղել երկրի երիտասարդ մարզիկների կրթության և աճի գործում»,- Սիլվայի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Դանի Ալվեսը մեղադրվում է սեռական ոտնձգություն կատարելու համար: