Թոմաս Տուխելը կցանկանար աշխատանքի անցնել Իսպանիայի առաջնությունում

Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը կցանկանար աշխատանքի անցնել Իսպանիայի առաջնությունում, հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն՝ Տուխելը ծրագրում է ապագայում գլխավորել կա՛մ «Բարսելոնան», կա՛մ Մադրիդի «Ռեալը»: Մասնագետն արդեն զբաղվել է իսպաներենի ուսումնասիրությամբ։

Հաղորդվում է նաև, որ Տուխելը մտածում է «Յուվենտուսում» աշխատանքի մասին: Նրա վերջին ակումբը եղել է «Չելսին»: