Յանիկ Ֆերեյրա Կարասկոն մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն

Բելգիացի հարձակվող Յանիկ ՖերեյրաԿարասկոն մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն: Նա այժմ խաղում է Մադրիդի «Ատլետիկոյում»։

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, «Բարսելոնան» կարող է գնել բելգիացուն մոտ 20 միլիոն եվրոյով: Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 30 մլն․ եվրո։

Կարասկոն Մադրիդի «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2020 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան գրանդի հետ հաշվարկված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։