Մարկո Ասենսիո. «Հիմա մենք երջանիկ ենք»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն խոսել է «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի՝ 3։2 հաշվով ավարտված իր թիմի հաղթական հանդիպման վերաբերյալ իր գնահատականով։

«Հիմա մենք երջանիկ ենք։ Հանդերձարանում խոսեցինք, թե ինչպես կարող ենք վերադառնալ խաղ, որ պետք է բնավորություն ցույց տանք։ Մենք շատ ուրախ ենք և ցանկանում ենք ավելիին հասնել։ Ընդմիջմանը քննարկել ենք, որ տակտիկական առումով որոշ բաներ պետք է փոխենք։

Թիմը պետք է փորձի շտկել բացասական կետերը, բայց պահպանի դրական վերաբերմունքը։ Մենք քառորդ եզրափակչում ենք։ Մենք կպատրաստվենք առաջնության կիրակնօրյա հանդիպմանը»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Marca-ն: