Իլկայ Գյունդողանը գրառում է կատարել «Թոթենհեմի» դեմ խաղից հետո

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է Լոնդոնի «Թոթենհեմի» դեմ խաղից հետո։ Խոսեպ Գվարդիոլայի թիմը հաղթանակ տոնեց 4։2 հաշվով՝ հանդիպման ընթացքում պարտվելով 0։2 հաշվով։

«Հրաշալի վերադարձ: Շատ հպարտ եմ տղաներով»,- սոցցանցերում գրել է գերմանացի կիսապաշտպանը։

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» 19 խաղում վաստակել են 42 միավոր։ Քաղաքացիները հինգ միավորով հետ են մնում առաջատար «Արսենալից»: Միաժամանակ Միկել Արտետայի թիմը մեկ խաղ պակաս ունի։