Չավի․ «Եթե մենք նրան փոխարինող չգտնենք, ողբերգություն չի լինի»

Հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը կատալոնական «Բարսելոնայից» տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»: Չավի Էրնանդեսը խոսել է հարձակվողի տրանսֆերի մասին։

«Եթե մենք նրան փոխարինող չգտնենք, ողբերգություն չի լինի։ Սակայն անձամբ ես կցանկանայի ուժեղացնել թիմը»,- մասնագետի խոսքերն է փոխանցում Football-Espana-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Դեպայը «Բարսելոնայի» կազմում ընդամենը չորս հանդիպում է անցկացրել՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: