Կայ Հավերցը կարող է տեղափոխվել Գերմանիա

«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը հաջորդ մրցաշրջանում կարող է վերադառնալ գերմանական Բունդեսլիգա, որտեղ նախկինում հանդես է եկել Լևերկուզենի «Բայերում»: Sky Germany-ի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբը լրջորեն նպատակ ունի ձեռք բերել 23-ամյա գերմանացուն։

Հիշեցնենք, որ վերջերս Հավերցը բազմաթիվ քննադատությունների է արժանացել «Չելսիի» երկրպագուների կողմից, թեև Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա 5 գոլ ունի։

Ֆուտբոլիստը թիմի լավագույն ռմբարկուն է Պրեմիեր լիգայում: