Լոնդոնի «Չելսին» մտափոխվել է

Լոնդոնի «Չելսին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի կարողանա ձեռք բերել «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյին։ Ըստ սոցցանցերի անգլիացի ինսայդեր Մեթ Լոուի, «թոշակառուները» իրենց ուշադրությունը դարձրել են այլ կիսապաշտպանների վրա։

Խոսքը «Թոթենհեմի» կիսապաշտպան Իվ Բիսումի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսսիի մասին է։ Երկու ֆուտբոլիստներն էլ խնդիրներ ունեն խաղային պրակտիկայի հետ կապված: Առաջինը նախկինում խաղացել է «Բրայթոնում» Փոթերի գլխավորությամբ, սակայն «Թոթենհեմը» դեռ մտադիր չէ վաճառել ֆուտբոլիստին: Ինչ վերաբերում է Կեսսիին, ապա իվուարցու գլխավոր առաջնահերթությունը Ա Սերիա վերադառնալն է, բայց դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ամռանը, ոչ թե ձմռանը:

Հիշեցնենք, որ մրցաշրջանի վերջում «Չելսին» ազատ գործակալի կարգավիճակով կարող է կորցնել Ն’Գոլո Կանտեին և Ժորժինյոյին: