Երկու գրանդ ակումբներ կպայքարեն Ջուդ Բելինգհեմի համար

Մադրիդի «Ռեալն» ու «Լիվերպուլը» շարունակում են պայքարը Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի համար։

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, երկու ակումբներն էլ արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալների հետ և բանակցություններ են վարում: 19-ամյա անգլիացու տրանսֆերի արժեքը կարող է կազմել ավելի քան 100 միլիոն եվրո։ Նախկինում ֆուտբոլիստի համար պայքարին մասնակցել է նաև «Մանչեսթեր Սիթին»։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 110 միլիոն եվրո։