«Արսենալը» տրանսֆերային թիրախ ունի

«Բրայթոնի» հարձակվող Լեանդրո Տրոսարը մոտ է այլ ակումբ տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն, 28-ամյա բելգիացին հավակնում է «Արսենալին»: Ֆուտբոլիստը շուտով բուժզննում կանցնի, կողմերն արդեն քննարկել են պայմանագրի մանրամասները։

Տրոսարդն ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: