Օրելիեն Չուամենին ներողություն է խնդրել Մադրիդի «Ռեալի» երկրպագուներից

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին ներողություն է խնդրել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Վիլյառեալի» դեմ խաղին չներկայանալու համար:

Երկրպագուներին դուր չի եկել, որ վնասվածք ստացած ֆուտբոլիստը թիմակիցներին աջակցելու փոխարեն ներկա է եղել NBA-ի Չիկագո-Դետրոյթ խաղին։

«Ցանկանում եմ ներողություն խնդրել ակումբից, գործընկերներից և երկրպագուներից՝ մասնակցելով երրորդ կողմի միջոցառմանը, երբ Մադրիդի «Ռեալը» պայքարում էր գավաթում:

Ես հասկանում եմ, որ սխալ եմ արել։ Ցավում եմ»,- սոցցանցում գրառում է կատարել ֆրանսիացին։