Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողը նոր պայմանագիր կկնքի թիմի հետ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆա Մուկոկոն շուտով նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։

Ինչպես հայտնում է Bild-ը, հարձակվողը համաձայնեցրել է «Բորուսիայի» հետ պայմանագրի երկարաձգման պայմանները։ Թարմացված պայմանագիրը կգործի մինչև 2026 թվականը։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր «Բարսելոնան», «Լիվերպուլը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։