Լոնդոնի «Արսենալը» համալրում կունենա

«Բրայթոնի» ֆուտբոլիստ Լեանդրո Տրոսսարը շուտով կներկայացվի որպես «Արսենալի» ֆուտբոլիստ:

Բելգիացու տրանսֆերի արժեքը կազմում է մոտ 30 միլիոն եվրո։ Ակումբներն արդեն պայմանավորվել են գործարքի շուրջ, իսկ 28-ամյա ֆուտբոլիստը ինքը համաձայնեցրել է «զինագործների» հետ պայմանագրի կետերը։ «Արսենալում» ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի շաբաթական 100 հազար եվրոյից մի փոքր ավելի։

Լեանդրո Տրոսարը «Բրայթոնի» կազմում անցկացրել է 121 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։