Մեմֆիս Դեպայ. «Ակումբում ցանկանում էին, որ ես այստեղ լինեի, և դա ամենակարևորն է»

Հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը մեկնաբանել է իր՝ «Բարսելոնայից» Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխությունը․

«Ամեն ինչ հիանալի անցավ։ Այս տեղափոխությունը շատ արագ կայացավ։ Ես թիմին միացա երեկ և արդեն այսօր խոսեցի Սիմեոնեի հետ։ Շատ եմ ցանկանում ցույց տալ, թե ես ինչի եմ ունակ։ Ես «Ատլետիկոյի» հետ խաղալու փորձ ունեցել եմ նախորդ տարի։ Ես տպավորված էի, ինտենսիվությամբ, որն առաջարկում էր թիմը, ու նրանց մարտական ոգով։ «Ատլետիկոն» հզոր ակումբ է՝ տպավորիչ պատմությամբ։ Ակումբում ցանկանում էին, որ ես այստեղ լինեի, և դա ամենակարևորն է»,- Դեպայի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։

28-ամյա Դեպայի պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։