Սերխի Ռոբերտոն կարող է լքել «Բարսելոնան»

Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխի Ռոբերտոյի նկատմամբ, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն, այս շաբաթ Սերխի Ռոբերտոն կհանդիպի կատալոնական թիմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ակումբում տիրող իրավիճակը և իր ապագան։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բարսելոնայի»  հետ ավարտվում է այս ամառ: Կողմերը դեռ համաձայնության չեն եկել նոր պայմանագրի կնքման շուրջ։