Էնդի Քոուլ. «Նա արագաշարժ հարձակվող է, ով լավ է տիրապետում գնդակին»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կենտրոնական հարձակվող Էնդի Քոուլը կիսվել է նիգերիական «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենի՝ «կարմիր սատանաների» ճամբար հնարավոր տեղափոխության մասին իր կարծիքով։

«Վիկտորը Նեապոլում շատ լավն է: Կարծում եմ, որ նա կարող է երկարաժամկետ լավ տարբերակ լինել «Յունայթեդի» համար: Բայց հարցն այն է, թե արդյոք «Նապոլին» բաց կթողնի նրան:

Նա արագաշարժ հարձակվող է, ով լավ է տիրապետում գնդակին: Հիշում եմ նրա խաղը «Լիվերպուլի» դեմ։ Այդ խաղում Վիկտորը լավ տիրապետում էր մերսիսայդցիների պաշտպանությանը»,- Քոուլի խոսքերն է փոխանցում Metro-ն։