Մադրիդի «Ռեալը» Կարիմ Բենզեմային փոխարինող է փնտրում

Մադրիդի «Ռեալը» շարունակում է թիմի հարձակվող Կարիմ Բենզեմային փոխարինող փնտրել։

Դուշան Վլահովիչը և Վիկտոր Օսիխենը, որոնք հանդես են գալիս «Յուվենտուսում» և «Նապոլիում», հայտնվել են «սերուցքայինների» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։

22-ամյա սերբն ու 24-ամյա նիգերիացին դիտվում են որպես ֆուտբոլիստներ, որոնք կարող են երկարաժամկետ փոխարինել Բենզեմային: