Յան Զոմմերը մեկնաբանել է իր տեղափոխությունը Մյունխենի «Բավարիա»

Յան Զոմմերը Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»: Դարպասապահը մեկնաբանել է իր տեղափոխությունը։

«Անհամբերությամբ սպասում եմ իմ նոր մարտահրավերին «Բավարիայում»։ Դա մեծ և ուժեղ ակումբ է, ես հաճախ եմ խաղացել նրա դեմ և գիտեմ նրա որակի ու գրավչության մասին։

Ես հպարտ եմ, որ այժմ «Բավարիայի» մասն եմ կազմելու», – դարպասապահի խոսքերը մեջբերում է Bild-ը։