Պրեդրագ Միյատովիչը խոսել է Էդեն Ազարի անկման մասին

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Պրեդրագ Միյատովիչը խոսել է Էդեն Ազարի անկման մասին։

«Այն, ինչ տեղի ունեցավ Ազարի հետ, անհավանական բան է: Ոչ-ոք նման բան չէր սպասում, երբ նա տեղափոխվեց «Ռեալ»։ Կարելի է ասել, որ հիմա, երբ հիշատակում ես Ազարին, խոսում ես նախկին ֆուտբոլիստի մասին»,- Միյատովիչի խոսքերն է մեջբերում TMW-ն։

Նշենք, որ 2019 թվականի ամռանը մադրիդցիները «Չելսիից» ձեռք բերեցին եզրային հարձակվողին 115 միլիոն եվրոյով, սակայն տրանսֆերից հետո բելգիացին արագ կորցրեց նախկին կարգավիճակը և չկարողացավ հայտնվել «սերուցքայինների» հիմնական կազմում։