«Ռեալը» և «Լիվերպուլը» կպայքարեն Ջուդ Բելինգհեմի համար

Մադրիդի «Ռեալն» և «Լիվերպուլը» շարունակում են պայքարը Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի համար։

Երիտասարդ անգլիացու հավակնորդների թվում են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն այս պահին «Լիվերպուլն» ու «Ռեալն» ունեն կիսապաշտպանին իրենց շարքերը գրավելու լավագույն հնարավորությունները, հայտնում է Sky Sports-ը։

Ջուդ Բելինգհեմի պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։