Մաուրիցիո Սարրի․ ««Միլանը» երեք անգամ ապտակ է ստացել «Ինտերի» հետ խաղում»

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին խոսել է «Միլանի» դեմ Իտալիայի առաջնության հերթական հանդիպման մասին։

«Ես անհանգստացած եմ, քանի որ «Միլանը» ուժեղ թիմ է: Նրանք երեք ապտակ են ստացել «Ինտերի» հետ խաղում և ուզում են խիստ արձագանքել։ Ես ավելի ուրախ կլինեի, եթե նրանք հաղթեին 3:0 հաշվով»,- Սարրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ը: