Միլան Շկրինյարը կփոխի ակումբային գրանցումը

Միլանի «Ինտերի» սլովակ պաշտպան Միլան Շկրինյարն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ, հայտնում է L’Equipe-ը:

27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը միլանյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին, որից հետո Շկրինյարը կմիանա ՊՍԺ-ին ազատ գործակալի կարգավիճակում:

Սլովակ ֆուտբոլիստը, համաձայնության է հասել ֆրանսիական գրանդի հետ անձնական պայմանագրի կնքան գործում:

Ընթացիկ մրցաշրջանում Շկրինիարը «Ինտերի» կազմում մասնակցել է 26 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում:

Transfermarkt-ը 60 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: