«Արսենալն» իր պաշտոնական կայքում հայտնել է «Բրայթոնի» կիսապաշտպան Լեանդրո Տրոսարի տրանսֆերը ձեռք բերելու մասին:
28-ամյա բելգիացին երկարաժամկետ պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ տրանսֆերը կարժենա 21 մլն ֆունտ: Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը հաշվարկվելու է մինչև 2026 թվականի հունիսը։
Տրոսարն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում անցկացրել է 16 հանդիպում և խփել 7 գոլ։