Հայտնի է, թե որքան կկազմի Յան Զոմմերի աշխատավարձը Մյունխենի «Բավարիայում»

Շվեյցարացի դարպասապահ Յան Զոմմերը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»: Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը տեղեկացել է, թե որքան կվաստակի գերմանական գրանդի նորեկը։

Աղբյուրի համաձայն, 34-ամյա դարպասապահի աշխատավարձը կկազմի հինգ միլիոն եվրո։ Զոմմերի պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը։

Մյունխենցիները որոշել են նոր դարպասապահի հետ պայմանագիր կնքել Մանուել Նոյերի վնասվածքի հետ կապված։ Թիմի առաջին համարը ոտքի կոտրվածքի պատճառով դուրս մնաց մինչև մրցաշրջանի ավարտը։