«Բենֆիկան» ընդհատել է «Բարսելոնայի» տրանսֆերային նպատակը

«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Գոնկալո Գուեդեսը տեղափոխվում է «Բենֆիկա»:

Լիսաբոնը պայմանավորվել է «գայլերի» հետ 26-ամյա ֆուտբոլիստի վարձակալության հարցում, ում տրանսֆերով հետաքրքրված էր «Բարսելոնան»: Ինչպես հայտնում է ինսայդեր Մատեո Մորետոն, ֆուտբոլիստը արդեն մեկնել է Պորտուգալիա։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հայտնել էին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի մտադրության մասին՝ Գուեդեշին որպես փոխարինող Մեմֆիս Դեպային։

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 13 խաղում պորտուգալացին դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։