Մարկո Ռոյսը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում:

Bild-ի հավաստմամբ՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 33-ամյա ֆուտբոլիստին մոտ օրերս պայմանագիր կառաջարկի:

Ռոյսի գործակալը նախորդ շաբաթ «Օլդ Թրաֆորդում» ներկա է եղել մանչեսթերյան դերբիին, որից հետո հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին:

Հոլանդացի մասնագետը հետաքրքրված է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով:

Հիշեցնենք, որ Ռոյսը «Բորուսիայի» սան է, 2012 թվականի հուլիսից խաղում է դորտմունդյան ակումբի գլխավոր թիմում:

Գերմանացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 12 խաղի, դարձել երեք գոլի և չորս ասիստի հեղինակ: