Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջում է պատժել Թուրինի «Յուվենտուսին»

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջում է ֆինանսական զեղծարարությունների համար առաջնությունում 9 միավոր հանել Թուրինի «Յուվենտուսից», հայտնում է Football Italia-ն:

«Յուվենտուսի» նախկին ղեկավարությունը մեղադրվում է հաշվապահական հնարքների միջոցով յուրացում իրականացնելու մեջ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ «Յուվենտուսը» գաղտնի վճարել է թիմի ֆուտբոլիստների ամբողջական աշխատավարձերը, սակայն հայտարարել է, որ նրանք ժամանակավոր հրաժարվել են գումարի մի մասից:

Իտալիայի ընթացիկ առաջնության 18 տուրերից հետո թուրինյան ակումբը 37 միավորով երրորդն է: Առաջատարը «Նապոլին» է՝ 47 միավոր: