Կառլո Անչելոտտի. «Սա նոր դարաշրջանի սկիզբն է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել է մադրիդյան ակումբում նոր դարաշրջան սկսելու մասին։

«Բոլորը խոսում են Մոդրիչի, Կրոսի, Բենզեմայի մասին։ Բայց չպետք է անտեսել նաև մեր երիտասարդությունը, նրանք են Վինիսիուսը, Կամավինգան, Ռոդրիգոն, Վալվերդեն, Միլիտաոն, Չուամենին, ինչպես նաև նրանք, ովքեր ապագայում կգան մեզ մոտ:

Սա նոր դարաշրջանի սկիզբն է «Ռեալում», անցումային շրջան, երբ մեկ սերունդ փոխարինում է նախորդին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում «Ռեալի» մամուլի ծառայությունը։