Ֆրենկ Կեսսին կարող է տեղափոխվել ԱՊԼ

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկ Կեսսին կարող է տեղափոխվել ԱՊԼ։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ իվուարցի ֆուտբոլիստը գտնվում է Լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնում։ Թոշակառուները ցանկանում են վարձակալել 26-ամյա կենտրոնական կիսապաշտպանին մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Հարկ է նշել, որ Ֆրանկի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։