Պաշտոնական. Մեմֆիս Դեպայը տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո»

Մադրիդի «Ատլետիկոն» հայտարարել է «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի հետ պայմանագիր կնքելու մասին։ Կողմերը 2,5 տարով պայմանագիր են կնքել, հայտնում է իսպանական ակումբի կայքը։

Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հայտնել էին, որ 28-ամյա ֆուտբոլիստի համար «Բարսելոնան» կստանա 3-4 միլիոն եվրո։

Դեպայի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում էր 2023 թվականի ամռանը: