«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը որոշում է կայացրել

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը որոշել է շարունակել հանդես գալ ակումբում առնվազն ևս մեկ տարի։ 33-ամյա կիսապաշտպանը լրջորեն մտածում էր կարիերան ավարտելու մասին մրցաշրջանի ավարտին, երբ ավարտվում էր ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը, սակայն, ըստ աղբյուրի, որոշել է հետաձգել իր հեռանալը առնվազն մեկ տարով։

Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, Կրոսը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը և շարունակել հանդես գալ «Ռեալի» կազմում 2023/24 մրցաշրջանում։

Գերմանացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև այլ ակումբներ, սակայն նա մտադիր չէ հեռանալ «Ռեալից»։