Լուկա Մոդրիչը կարող է հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը այս ամառ կարող է հեռանալ ակումբից։

Ինչպես հայտնում է El Nacional-ը, խորվաթ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում հիասթափված է մադրիդյան ակումբից և երկու առաջարկ ունի հեռանալ «Սանտյագո Բեռնաբեուից»: «Ինտերն» ու «Նյուքասլն» այն թիմերն են, որոնք հետևում են 37-ամյա կիսապաշտպանին և փորձում են նրան գնել:

Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։