«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել Իլկայ Գյունդողանին

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել Իլկայ Գյունդողանին, ով «Էթիհադ» մարզադաշտում է 2016 թվականից: Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ կողմերը նոր պայմանագրի շուրջ բանակցություններ են վարում։

Ըստ աղբյուրի՝ եթե ամեն ինչ հարթ ընթանա, ապա գերմանացին «քաղաքաբնակների» հետ պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականը։

Հիշեցնենք, որ Գյունդողանն արդեն 32 տարեկան է, բայց չնայած դրան՝ Իլկայը շարունակում է մնալ «Մանչեսթեր Սիթիի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը։